Համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն հրաման է արձակել հատուկ ժամկետում պահեստազորայիններին զորակոչելու մասին։
«Այսօր համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա: Որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար, ես հրաման եմ արձակել հատուկ ժամկետում պահեստազորայիններին զորակոչելու մասին»,- ասել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ երկրում կանցկացվեն տարածքային պաշտպանության պահեստայինների ուսումնամարզական հավաքներ։
Կարծիքներ