Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ 2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում՝ դեկտեմբերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Տղամարդկանց առաջնության օրինակով, կանանց մրցանակակիրներին նույնպես, կհանձնվեն դրամական պարգևներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2, 6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը ՝ արծաթե և 25 հազարը ՝ բրոնզե մեդալակիրներին:
Աշխարհի առաջնությանը զուգահեռ մրցավայրում կկայանա AIBA- ի արտահերթ համագումարը, որի շրջանակներում կազմակերպությունը ակնկալում է ընդունել մի շարք որոշումներ:
Կարծիքներ