15,000 մեղուներ․ ԱՄՆ-ում մեղուների պարսը 10 րոպեում «գրոհել է» կայանված մեքենան

15,000 մեղուներ․ ԱՄՆ-ում մեղուների պարսը 10 րոպեում «գրոհել է» կայանված մեքենան

ԱՄՆ-ում տղամարդն իր մեքենան մթերային խանութներից մեկի կայանատեղիում 10 րոպե կայանելուց հետո վերադարձել է՝ հայտնաբերելով, որ ավելի քան 15,000 մեղուներ «գրոհել են» այն, հաղորդում է CBS News-ը։

Նյու Մեքսիկո նահանգի Լաս Կրուսես քաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցների համաձայն՝ մեղուներին մեքենայից դուրս բերելու հարցում օգնել է մեղվաբուծությամբ զբաղվող հրշեջ Ջեսի Ջոնսոնը։

«Բարեբախտաբար, երբ մեղուները պարսերով են լինում, նրանք բավականին հնազանդ են»,- նշել է Ջոնսոնը։

Նա նաև հայտնել է, որ մեղուներին մեքենայից դուրս բերելու համար պահանջվել է մոտ կես ժամ․ նրանք տեղափոխվել են դատարկ փեթակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում