ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պետական դավաճանության ու լրտեսության համար պատիժը խստացնող օրինագծին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժների խստացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը:
Հանձնաժողովն առաջարկեց պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա, կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության մասով՝ 12-20 տարի ազատազրկում՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:
Քննարկվեցին նաեւ «Հանրագրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները, լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները:
Իսկ «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այսուհետեւ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովելու է նրա քարտուղարությունը՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքի ստորաբաժանման կազմում:
Գործադիրն ընդունեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացրած տեխնիկական-խմբագրական փոփոխության առաջարկը:
Քննարկված, լրամշակված նախագծեր ն ստացան դրական եզրակացութուն:
Կարծիքներ