33-րդ օլիմպիադային ընդառաջ Փարիզում բացվել է օլիմպիական խաղերին նվիրված պաստառների ցուցահանդես

33-րդ օլիմպիադային ընդառաջ Փարիզում բացվել է օլիմպիական  խաղերին նվիրված պաստառների ցուցահանդես

Հայտնի է, որ ամառային հաջորդ՝ 33-րդ օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. Փարիզում: Այնտեղ արդեն  գործում է  օլիմպիական  խաղերին նվիրված պաստառների ցուցահանդեսը: Դրանք կազմակերպիչներին է տրամադրել մշակույթի և ժառանգության օլիմպիական հիմնադրամը (OFCH):

Ներկայացված են  1912- 2020թթ. (Ստոկհոլմից մինչև Տոկիո) անցկացված օլիմպիական խաղերի պաստառները, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի դրոշները։ Նմուշների մի մասն առաջին անգամ  է հասանելի դարձել այցելուներին:

Ցուցահանդեսը ժամանակի գեղարվեստական ոճերի  ու հիմնախնդիրների հետահայաց արտացոլանք է: Այն հանդիսանում է Փարիզի համաշխարհային մարզահանդեսի մշակութային ծրագրի մաս, որտեղ խրախուսվում են օլիմպիական արժեքները: Դա պատմական ճանապարհորդություն է անցյալից մինչև ներկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում