Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մեծ աշխատանք պետք է անեն. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մեծ աշխատանք պետք է անեն. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ուկրաինան և Վրաստանը պետք է մեծ աշխատանք տանեն՝ հասնելու այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:

«Կա ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց, որը շատ հստակ է: Մենք բաց ենք բոլորի համար: Անկասկած, Ուկրաինան այն երկրներից մեկն է, որը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ: Այդ երկրներն անցնում են տվյալ գործընթացով, ինչը որոշակի ժամանակ է խլում, հարկավոր է մեծ աշխատանք իրականացնել՝ համապատասխանելու ՆԱՏՕ-ի բարձր չափորոշիչներին: Նույնը վերաբերում է նաև Վրաստանին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում