Լիարժեք աջակցում եմ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ 25-ը կրթության տարի հռչաելու նախաձեռնությանը,«Ֆեյսբուք»ի իր էջում գրել է.
«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։
Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։
Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը:
Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը»:
Կարծիքներ