Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին
Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին:
Պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԵՊՀ-ն միացել է «100 տուն Արցախում» նախագծին:
Կարծիքներ