Boeing 747-ի շարժիչի բեկորներն ընկել են Նիդեռլանդների Մերսսեն քաղաքի վրա
Boeing 747 բեռնատար ինքնաթիռի վնասված շարժիչի բեկորներն ընկել են Նիդեռլանդների Մերսսեն քաղաքի վրա, հաղորդում է «Վեստի»-ն:
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է Longtail Aviation ընկերությանը:
Ինքնաթիռը թռչում էր Նյու Յորք: Բարձրություն հավաքելու ժամանակ հրդեհվել է և մասամբ փլուզվել օդանավի ուժասարքը, որի բեկորները թափվել են բնակավայրի վրա:
Ավելի ուշ անձնակազմը բարեհաջող արտակարգ վայրէջք է կատարել Լիեժում:
Նշվում է, որ տեղի բնակիչը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ երեխան, որը փորձել է վերցնել տաք երկաթի կտորը, այրվածք է ստացել:
Կարծիքներ