Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա

Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել:

Զախարովան այս մասին խսել է՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք ռուսական կողմը երկկողմ կամ եռակողմ ձևաչափով քննարկե՞լ է Լաչինի միջանցքում Ադրբեջանի պահանջով անցակետ տեղադրելու հարցը։

Զախարովան պատասխանել է. «Ո՛չ, Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև Լաչինում անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել»։ 

Հիշեցնենք՝ Լաչինում սահմանային անցակետեր տեղադրելու մասին մտահղացումն ի սկզբանե եղել է ադրբեջանական կողմինը, այդ մասին հայտարարել էր Ալիևը, սակայն բազմիցս տեղեկությունը հերքվել է Հայաստանի ու ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում