Փողոցում բարևելիս իրար համբուրելը ե՞րբ է եղել մեր ազգային ինքնության մաս. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական ցանցերում տարածված կարծիքներին և Կառավարության շուրջ ծավալված ապատեղեկատվական հոսքերին:
«Կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք: Իբրև սրանով մենք նպատակ ունենք ազգային ինքնությունը արմատախիլ անել: Փողոցում բարևելիս իրար համբուրելը ե՞րբ է եղել մեր ազգային ինքնության մաս: Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը փողոցում հանդիպելիս փաթաթվե՞լ են, համբուրե՞լ իրար: Ես այդպիսի պատմական տվյալների չեմ տիրապետում»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ նման ապատեղեկատվական հոսքերի առաջացման պատճառն այն է, որ Կառավարությունը վերացրեց տեղեկատվության տարածման սահմանափակումները:
«Հաջորդ սխալը տեղեկատվության հետ կապված հարցերը հանելն էր: Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ չիպ են դնում, մեկն ասում է՝ հյուրանոցներում մասոնների ժողով է, մեկուսացվածներ չկան, մի տեղ գեյերի ժողով է: Այսինքն կառավարությունը ինչքան հակահայկական ժողով կար, կորոնավիրուսի պայմաններում իրականացրեց: Եվ
այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակներ չէին կրում և նմանատիպ ինֆորմացիա էին տարածում, հիմա կորոնավիրուսը հարմարավետորեն տեղավորվում է այդ մարդկանց շրջանակներում»,- իր խոսքում նշեց վարչապետը:
Կարծիքներ