Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարների կաբինետը կին կգլխավորի

Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարների կաբինետը կին կգլխավորի

Շվեդիայում նույնպես կառավարությունը կղեկավարեն սոցիալ-դեմոկրատները: Չորեքշաբթի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատեց կուսակցության ներկայացուցիչ Մագդալենա Անդերսոնի թեկնածությունը: Նա կդառնա առաջին կին վարչապետը Շվեդիայի պատմության մեջ՝ հայտնում է Euronews-ը։

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 174-ը, 57 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Սակայն նույնիսկ առանց մեծամասնության աջակցությունը ստանալու, երկրի օրենքների համաձայն՝ վարչապետը կարող է աշխատանքի անցնել, եթե նրան դեմ չի քվեարկել 175 մարդ:

Նախկինում Մագդալենա Անդերսոնը Արժույթի միջազգային հիմնադրամում եղել է Արժույթի և ֆինանսական կոմիտեի նախագահ և Շվեդիայի ֆինանսների նախարար՝ դառնալով նաև այս դեպարտամենտը գլխավորող առաջին կինը։

Նոր կառավարություն ձևավորելու հարցում շվեդ սոցիալ-դեմոկրատներին իրենց աջակցությունն են հայտնել կանաչներն ու կենտրոնամետ կուսակցությունները:

Դիտորդները ենթադրում են, որ Անդերսոնին դժվար աշխատանք է սպասվում վարչապետի պաշտոնում։ Աջ ընդդիմադիր կուսակցություններն արդեն զգուշացրել են, որ մերժելու են կառավարության բյուջեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում