ԱՄՆ տվյալները սխալ չէին․ Պետդեպ
Ուկրաինա ռուսական ներխուժման բացակայությունը չի նշանակում, որ այս հարցում արևմտյան մամուլում հրապարակված ամերիկյան հետախուզությունը սխալ էր։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Փրայսը նշել է, որ Վաշինգտոնի մտահոգությունն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամենևին էլ չի նվազել։ «Ուզում եմ հստակեցնել. մեր մտահոգությունը ոչ մի կետով չի նվազել: Փաստորեն, մեր մտահոգությունը շարունակում է աճել, քանի որ մենք դեռևս դեէսկալացիա չենք տեսնում», - հավելել է դիվանագետը:
Կարծիքներ