Մեծ Բրիտանիան 34 միլիոն դոլար կհատկացնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ծրագրերին
Մեծ Բրիտանիան 25 միլիոն ֆունտ ստերլինգ (34 միլիոն դոլար) կհատկացնի Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ծրագրերին, այդ թվում՝ կիբերոլորտում։ Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի առցանց բանակցությունների ընթացքում, հայտնում են բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առևտրի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։ Բացի այդ, Ջոնսոնը և Մորիսոնն ընդգծել են իրենց հանձնառությունը՝ համատեղ աշխատելու նոր AUKUS անվտանգության գործընկերության միջոցով, որը ներառում է նաև Միացյալ Նահանգները:
Կարծիքներ