«Խոր Վիրապ» արգելավայրի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, կան մի քանի ծխացող օջախներ
Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում այսօր կեսօրին բռնկված հրդեհն արդեն մարվել է, կան մի քանի ծխացող օջախներ, որոնց մարման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։
Նախնական տեղեկություններով՝ այրվել է 2-3 հա չոր խոտածածկ տարածք՝ հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Կարծիքներ