Վրաստանի քաղաքացիների համար Ֆրանսիան սահմանափակել է մուտքը երկիր
Ֆրանսիայի իշխանությունները փոփոխություններ են կատարել օտարերկրացիների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների, երկիր մուտք գործելու վերաբերյալ կանոններում:
Սահմանափակումներ են մտցվել Վրաստանից և ԵՄ անդամ չհանդիսացող Շենգենյան գոտու այլ երկրներից Ֆրանսիա մուտք գործելու հարցում:
Նոյեմբերի 11-ից Ֆրանսիա մուտք կունենան միայն երկրի քաղաքացիները, ինչպես նաև նրանց ամուսիններն ու երեխաները, ԵՄ անդամ պետության քաղաքացիները, Ֆրանսիայում բնակության մշտական վայր եւ անձնագիր ունեցողները: Մուտք կունենան պաշտոնական անձնագրի սեփականատերերը, դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիները կամ Ֆրանսիայում կենտրոնակայան կամ գրասենյակ ունեցող միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ամուսիններն ու երեխաները և այլն:
Բացի այդ, յուրաքանչյուր մուտք գործող պետք է ունենա կորոնավիրուսի ախտանիշների բացակայության մասին ծանուցագիր: Տրանսպորտային ընկերություններին պետք է տրամադրվի ծանուցագրի տպագիր կամ թվային տարբերակը մինչև թռիչքի տոմսի օգտագործելը: Այն պետք է ներկայացվի նաև Ֆրանսիայի ներքին սահմանները հատելու ժամանակ՝ սովորական փաստաթղթերի հետ միասին: Ծանուցագրի բացակայության դեպքում ավիաընկերությունը կարող է մերժել ուղևորի մուտքն օդանավ, իսկ սահմանապահների ստուգման ժամանակ՝ արգելվի մուտքը Ֆրանսիա:
Կարծիքներ