Վահան Քերոբյանն այցելել է Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա
Մայիսի 6-ին նախարար Վահան Քերոբյանն այցելել է Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա: «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող
գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Ֆերման այս պահին շինարարական ակտիվ փուլում է և շահագործման է հանձնվելու տարեվերջին։ Խոշոր և գերժամանակակից անասնապահական այս համալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը։
Կարծիքներ