«Բարսելոնան» կդադարեցնի համագործակցությունը Սուարեսի հետ
«Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի թիմը լքելու մասին լուրը:
Ավելի վաղ լուրեր կային, որ Ուրուգվայի ազգային թիմի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կրկին հանդես գալ «Այաքսում»: Լուիս Սուարեսը «Այաքսի» կազմում հանդես է եկել 2007/11 թվականներին: Ուրուգվայցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Կարծիքներ