Վաղը 7 ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազամատակարարումը

Վաղը 7 ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում