Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, Բազմաբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գևորգ Կարապետյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված՝ Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային որն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին: Այս մասին Shamshyan.com-ը։

Nissan-ն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:  Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Նարեկ Պողոսյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները նրանց տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարների ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում