Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անդամները քննարկում են ունեցել

Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անդամները քննարկում են ունեցել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 21-ին հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, մանրամասնելով, որ քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելուն,  դատարանների և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելուն և կատարելագործելուն, ինչպես նաև՝ կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։

Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում