Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ կա զոհ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ կա զոհ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

  Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:   Վարորդ Պ. Ղազարյանը տեղում մահացել է: 

   Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում