Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում է քննարկել պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ընդդիմության առաջնորդներին առաջարկում է հնարավորինս շտապ քննարկել պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը:
Պատգամավորը նման առաջարկով է հանդես եկել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
Նա գրել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:
«Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը»,- գրել է Թովմասյանը։
Նա հավելել է, որ պատգամավորական մանդատներից հրաժարվելը պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի:
Պատգամավորի խոսքով՝ կոնսենսուսային լուծում է պետք:
Կարծիքներ