Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է էթնիկ զտումների իրականացման համար

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է էթնիկ զտումների իրականացման համար

Դամասկոսը մեղադրել է Անկարային Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսը մերժում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են մի քանի օր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև բնակիչներին հասցվել է գույքային վնաս։

«Սիրիայում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները ագրեսիա են և Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ և աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը: Սրանք ռազմական հանցագործություններ են և անմարդկային արարքներ, որոնք դատապարտվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով»,-ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, այդ մասին շուտով որոշում կկայացվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում