Ինչ գործառույթներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հստակ սահմանված մանդատ ունեցող պետական մարմին է, որը հետևում է, որ պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքն ու ծախսերը համապատասխանեն իրենց կողմից օրինական ճանապարհով ստացված եկամուտներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Հենց այս մարմինն է հետևում, որ․
Պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքը և ծախսերը համապատասխանեն իրենց կողմից օրինական ճանապարհով ստացված եկամուտներին,
պաշտոնատար անձանց մասնավոր շահերը չբախվեն հանրային շահի հետ,
պաշտոնյաները զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի և/կամ արգելված այլ գործունեությամբ չզբաղվեն,
նրանց դրսևորած վարքագիծը համապատասխանի իրենց զբաղեցրած պաշտոնին:
Օրենքով սահմանված խախտումներ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքերում ԿԿՀ-ն իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ