Իսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել
Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել:
Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այցելել է Արցախի Հանրապետություն:
Կարծիքներ