ՀՀ ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել
Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել:
Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
«Այս առավոտ Ձմեռ պապը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել:
Որոշեցինք աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար:
Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,- նշված է հաղորդագրության մեջ
Կարծիքներ