Մբապեն չի ուզում, որ Մեսսին հեռանա ՊՍԺ-ից

Մբապեն չի ուզում, որ Մեսսին հեռանա ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում, որ Լիոնել Մեսսին հեռանա թիմից։ Այս մասին գրում է armsport-ը։

Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույսեր նույնպես պահում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Մեսսիի հետ՝ խաղացողին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում