Անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը

Անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը

Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված հայկական կողմից ձեռնարկվող քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում