Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հակասությունները կարգավորելու հարցում
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում քննարկել է երկրների միջեւ լարվածության սրումը՝ հայտնելով ծագած խնդիրը լուծելու հարցում կողմերին օգնելու Թեհրանի պատրաստակամության մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻԻՀ ԱԳՆ-ին:
«Ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ վերջերս տեղի ունեցած բախումներից հետո Իրանի արտգործնախարարն այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է լարվածության դադարեցմանը օգնելու Իրանի պատրաստակամության մասին՝ կողմերին զսպվածության կոչ անելով եւ խորհուրդ տալով հակասությունների խաղաղ լուծման բանակցություններ սկսել»,- հայտնում է Իրանի ԱԳՆ-ը:
Կարծիքներ