Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում