Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապի մասին ստացվող նամակներին։
Գրառման մեջ ասված է․
«Հարգելի հայրենակիցներ, քանի որ շատ են արդեն նամակները «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապի մասին, հարկ համարեցի այսպես պատասխանել.
«Հանրապետություն» խմբակցությունը ստեղծվել է 1995 թվականին, որը ոչ մի կապ չունի մեր՝ 2001 թվականին ստեղծված «Հանրապետություն» կուսակցության հետ, լրիվ տարբեր Հանրապետությունների մասին է խոսքը»:
Կարծիքներ