Ջավախքի մոտ 70 դիմորդի թույլ է տրվել առանց կարանտինի մուտք գործել ՀՀ, հանձնել քննությունը եւ վերադառնալ. Շիրակ Թորոսյան

Ջավախքի մոտ 70 դիմորդի թույլ է տրվել առանց կարանտինի մուտք գործել ՀՀ, հանձնել քննությունը եւ վերադառնալ. Շիրակ Թորոսյան

Մեծ ծավալի աշխատանք կատարվեց, որ ջավախահայ դիմորդները կարողանային գալ Հայաստան՝ քննություններ հանձնելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Քանի որ ՀՀ-ում արգելվեց հեռավար քննական համակարգը, բայց կրճատվեց քննությունների քանակը եւ ընդունելության երեք քննության փոխարեն մեկ քննություն է մտցված, կորոնավիրուսի պայմաններում աննախադեպ քայլ կատարվեց: Հայկական եւ վրացական իշխանությունների հմագործակցության արդյունքում հնարավորություն տրվեց շուրջ 70 ջավախքցի դիմորդների, որոնք հայտ էին ներկայացրել Հայաստանի միասնական քննություններին մասնակցելու համար, մուտք գործել Հայատան՝ առանց կարանտինի, հանձնել քննություններն ու վերադառնալ»,- տեղեկացրեց նա:

Շիրակ Թորոսյանը հավելեց, որ սա խոսում է հայ-վրացական բարձր որակի համագործակցության մասին, քանի որ շատ զգայուն են երկրները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում