Գեորգի Ավետիսյանի ողջույնի խոսքը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ

 Գեորգի Ավետիսյանի ողջույնի խոսքը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար  Գեորգի Ավետիսյանի ողջույնի խոսքը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Հարգելի գործընկերներ

Հարգարժան հյուրեր

Շնորհավորում եմ բոլորիս սննդամթերքի անվտանգության համաշխարհային տոնի կապակցությամբ։ Օրը հռչակվել է միացյալ ազգերի կազմակերպության կողմից և նպատակ ունի ամրապնդել բոլորիս կողմից սպառվող սննդամթերքի անվտանգության ապահովման ջանքերը։

Չնայած որ վերջին տասնամյակում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցվել են նշանակալի հաջողություններ։ Սննդամթերքից առաջացած հիվանդությունների համընդհանուր բեռը մնում է անտանելի ծանր։

Համաձայն վերլուծությունների, աշխարհում տարեկան մոտ 600 մլն մարդ, այսինքն երկրագնդի մոտ 10%-ը հիվանդանում, 420 հազար մարդ մահանում է ախտահարված սնունդ օգտագործելու հետևանքով։

Սննդամթերքի անվտանգությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայ բնակչության առողջության լավացման և պարենային անվտանգության ապահովման, այլ նաև կենսագործունեության միջոցների աղբյուրների ամրապնդման, տնտեսական զարգացման, առևտրի և երկրի միջազգային հեղինակության համար։

Հաշվի առնելով, որ վարակումը կարող է տեղի ունենալ <<դաշտից պատառաքաղ շղթայի>> բոլոր փուլերում , սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է բոլորի ընհանուր խնդիրը։ Բոլոր ասելով հասկանում ենք արտադրողները, վերամշակողները, տեղափոխողները, պահպանողները, վաճառողները, սպառողները, ինչպես նաև պետական մարմինները։

Ինչպես ասել է կառույցի մեր լավ բարեկամ ՊԳԿ փորձագետ Մերի Քենին՝ սպառողները կարող են դառնալ բարեփոխումների շարժիչ ուժը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում, ի դեմս ինձ, կարևորում է սննդամթերքի անվտանգության ռիսկի գիտական գնահատումը, գնահատված ռիսկի կառավարումը և իհարկե ռիսկի հաղորդակցումը։ Ես վստահ եմ այս 3 բաղադրիչների համահունչ աշխատանքին՝ <<դաշտից պատառաքաղ շղթայի>> անխզելիության մեկ առողջության գաղափարի պատշաճ ներդրման կրթության և գիտության զարգացման պայմաններում միայն հնարավոր կլինի հասնել սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ սննդամթերքի անվտանգության օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորիս բեղմնավոր և հաճելի աշխատանքային օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում