ՀՀ նախագահի հրամանագրով Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանգրով «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջից:
«Հպարտությամբ հայտնում ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննիսյանը պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով»»,-ասվում է գրառման մեջ:
Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ՀՀ նախագահի հրամանագիրը.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պե-տական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննեսի Հովհաննսիայնին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»:
Կարծիքներ