Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հունիսի 20-ին տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։  

Ծառուկյանն ու տիկինն իրենց քաղաքացիական  պարտքը կատարեցին  Առինջ համայնքի  29/29 ընտրատեղամասում: «Հանուն անվտանգ հայրենիքի և հզոր պետության». այսպես է վերնագրված Ծառուկյանի քվեարկության վերաբերյալ տեսանյութը:  

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում