Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին և գրել.
«Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել։
Որևէ իսկական, հանրային պահանջից առաջացած բողոք չի կարող ծաղրանքի և զայրույթի առարկա դառնալ, այն կողջունվի և համակիրներ կգտնի։
Բայց, երբ որոշ ռևանշիստներ նյարդային դրսևորումներ են ցուցաբերում՝ դրանք անվանելով խաղաղ ակցիաներ, համեմելով զազրախոսությամբ ու անպատասխանատվությամբ, ապա ստանում են համարժեք պատասխան քաղաքացիների և իրավապահ մարմինների կողմից։
Հ.Գ. 2018 թ-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»։
Կարծիքներ