ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը

ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։

«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում