Ճապոնիան նավիգացիոն արբանյակ է արձակել

Ճապոնիան նավիգացիոն արբանյակ է արձակել

Ճապոնիայի տիեզերական գործակալությունը հայտնել է, որ նավիգացիոն արբանյակ է արձակել իր նոր առաջնակարգ H3 հրթիռով. գրում է AP-ը։ Արբանյակն արձակվել է ավելի ճշգրիտ տեղորոշման համակարգ ստեղծելու համար:

H3 հրթիռը «Միչիբիկի-6» արբանյակով տիեզերք է արձակվել Ճապոնիայի հարավարևմտյան կղզիներից մեկում գտնվող Տանեգաշիմայի տիեզերակայանից։

 

«Բոլոր գործողությունները ընթացել են ըստ պլանի. արբանյակը հրթիռից հաջողությամբ բաժանվել է մոտ 29 րոպե անց»,- ասել է Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալության H3 նախագծի ղեկավար Մակոտո Արիատան։

Պաշտոնյաների խոսքով՝ արբանյակն իր նպատակային գեոտեղեկատվական ուղեծրին կհասնի 2 շաբաթվա ընթացքում:

«Միչիբիկի» արբանյակների ազդանշանները օգտագործվում են ամերիկյան GPS համակարգի լրացման նպատակով և կբարելավեն տեղորոշման տվյալները սմարտֆոնների, ավտոմեքենաների ու ծովային նավագնացության և անօդաչու թռչող սարքերի համար:

 

Ճապոնիան 2026թ. մարտին նախատեսում է արձակել ևս երկու նավիգացիոն արբանյակ՝ թիվը հասցնելով 7-ի։ 2030-ականների վերջին Ճապոնիան նախատեսում է ունենալ 11 արբանյակային ցանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում