Երթուղայինի ուղևորուհու գրպանից հեռախոս էր հափշտակել և դիմել փախուստի
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա երթուղային ավտոբուսում մի ուղևորուհու վերարկուի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Փախչելիս հեռախոսը նետել էր Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ