Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ 2023 թ. փետրվարի 3-ին հայտարարված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. մարտի 1-ը ներառյալ:
ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ մրցույթի գրավոր փուլի անցկացման օրը մնում է անփոփոխ՝ 2023 թ. մարտի 15-ը:
Մանրամասները՝ այստեղ:
Կարծիքներ