Պոմպեոն Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Բելառուսին, Ռուսաստանին և Իրանին վերաբերող հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանակցությունների ընթացքում երկրների ներկայացուցիչները քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը:
Բացի այդ, Պոմպեոն և Մաասը անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Գերմանիայի համագործակցությանը՝ Իրանին, Ռուսաստանին և Բելառուսին վերաբերող հարցերի շուրջ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների կատարումը:
Կարծիքներ