Հարազատները հայտնաբերել են պայմանագրային զինծառայողի կախված դին

Հարազատները հայտնաբերել են պայմանագրային զինծառայողի կախված դին

Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ  ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։ Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում