Սիրիահայ եղբայրներն առաջին ճոպանուղին են բացել Քեսաբում

Սիրիահայ եղբայրներն առաջին ճոպանուղին են բացել Քեսաբում

Սիրիահայ Վահան և Գևորգ Փետուրյան եղբայրներն առաջին ճոպանուղին են բացել Սիրիայի հյուսիսարևմտյան հայաշատ Քեսաբ քաղաքում՝ փոխանցում է Arevelk.am կայքը:

Ճոպանուղու կառուցումը պետք է սկսվեր դեռևս 2010-ին, սակայն նախագիծը հետաձգվել էր Սիրիայի պատերազմի պատճառով: Քեսաբ ներխուժման ժամանակ թուրքական ահաբեկչական խմբավորումներն ավերել էին նախագծի կառույցներն ու թալանել արժեքավոր իրերը:

«Այժմ ուժերը հավաքելու և աշխատանքն ավարտելու ժամանակն է: Այս դժվար իրավիճակը, որը խորապես ազդել է Քեսաբում զբոսաշրջության վրա, ժամանակավոր է»,-հայտարարել է Փետուրյանը:

Նա հույս է հայտնել, որ քաղաքում խաղաղ կյանքը մոտ ապագայում կվերականգնվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում