«Սևան» ֆուտբոլային ակումբը 7 նորեկ ունի

«Սևան» ֆուտբոլային ակումբը 7 նորեկ ունի

«Սևան» ՖԱ-ն հայտարարել է մի շարք համալրումների մասին։ Ակումբ են տեղափոխվել 7 ֆուտբոլիստներ։

Ուշագրավ է Հայաստանի հավաքականի կազմում 4 հանդիպման մասնակցած, «Լոռիի» նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովի տրանսֆերը։ Թիմին են միացել նաև Դավիթ Այվազյանը, Էդվին Հակոբյանը, Ախմեդ Ջինդոյանը, Նարեկ Ասլանյանը։

«Սևանին» է միացել պորտուգալացի դարպասապահ Դիդին։ Նա հանդես է եկել պորտուգալական «Ռիո Ավե» թիմի երիտասարդական կազմում, հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ-19 հավաքական։

Ակումբ է տեղափոխվել նաև Հասարակածային Գվինեայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Սալոմոն Ասումու Օբամա Օնդոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում