Բայդենն ու Դրագին կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, էներգետիկ անվտանգությունը, Կիևին օգնությունը

Բայդենն ու Դրագին կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, էներգետիկ անվտանգությունը, Կիևին օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին երեքշաբթի օրը կքննարկեն հակառուսական պատժամիջոցների, էներգետիկ անվտանգության և Ուկրաինային արևմուտքի աջակցության հետ կապված հարցեր։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրա խոսքով, առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ ձեռնարկվող միջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում