ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ով գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Սիրիայի հարցով դոնորների համաժողովին, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Բրյուսելում նա կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ»,- ասել է նա։
Փրայսը հավելել է, որ այդ շփումների ընթացքում կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա նշել է, որ առաջիկա շփումների արդյունքների մասին Պետդեպարտամենտը կզեկուցի ավելի ուշ։
Կարծիքներ