Չինաստանի ՊՆ-ն ռազմական ուժեր է ուղարկել Թայվանի նեղուցում պարեկելու համար
Չինաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական ուժեր է ուղարկել Թայվանի նեղուցում մարտական պարեկություն կազմակերպելու համար՝ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության՝ Թայվան կատարած այցի պատճառով, նշված է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու հաղորդագրության մեջ:
«Թայվանը Չինաստանի տարածքի մասն է։ Այդ գործողություններն ուղղված են թայվանական հարցի վերաբերյալ որոշակի երկրի սխալ գործողությունների և անկախության օգտին հանդես եկող ուժերի հայտարարությունների դեմ: Այս միջոցառումն անհրաժեշտ է պետական ինքնիշխանության պաշտպանության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման, այդ տարածաշրջանում սադրանքները կանխելու, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Կարծիքներ