Էրդողանն իրեն անվանել է համաշխարհային ղեկավարներից «ամենափորձառուն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճանաչում է աշխարհը, քանի որ համաշխարհային առաջնորդների շարքում ամենափորձառուն է։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Ես ճանաչում եմ աշխարհը: Այսօրվա առաջնորդներից ես ամենափորձառուն եմ: Սա ասում եմ ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների շարքում նկարագրելու համար, որովհետև իմ ժողովրդի համար կարևոր է իմանալ, թե ով ով է»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականին այն բանից հետո, երբ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ 2014 թվականին նա ընտրվել է Թուրքիայի նախագահ, վերընտրվել 2018 թվականին, երբ երկիրն անցավ կառավարման նախագահական ձևի։
Կարծիքներ