Ամերիկացի գիտնականները նշել են, թե ինչու են ծխողներն ավելի շատ տուժում COVID-19-ից
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծխողների թոքերում առկա է ACE2 սպիտակուցի բարձր արտահայտվածություն, որը COVID-19-ն օգտագործում է առողջ բջիջներ ներթափանցելու համար: Համապատասխան նյութը հրապարակվել է Developmental Cell ամսագրում:
Մասնագետների տվյալներով՝ տղամարդկանց, տարեցների և ծխողների շրջանում, առավել հաճախ, քան մյուսների մոտ, կորոնավիրուսից առաջացած հիվանդությունն ուղեկցվում է թոքերի ախտահարմամբ:
Գիտնականները նաև համեմատել են տարբեր տարիքի և սեռի մարդկանց, ինչպես նաև ծխողների և ոչ ծխողների թոքերում գեների ակտիվությունը:
«Ինչպես լաբորատորիայում ծխի ազդեցությանը ենթարկված մկների, այնպես էլ ծխողների մոտ նկատվել է ACE2-ի զգալի ակտիվացում»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Մասնագետներին հաջողվել է պարզել, որ ծխախոտի ծուխը խթանում է ACE2 գենի, կամ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ 2-ի՝ կարգավորող սպիտակուցի արտահայտվածությունը, որի ակտիվությունից է կախված SARS-CoV-2 վիրուսից խոցելիությունը:
Կարծիքներ